Դերասանուհի Մարիամ Շահինյանը երեկ դարձել է 27 տարեկան: ESem.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է նշել տարեդարձը, ինչ նվեր է ստացել ամուսնուց ու ինչ երազանքներ է ունեցել տորթի մոմերը փչելիս:)

 

 

Կեսգիշերին Մարիամի ամուսինը շնորհավորել է կնոջը, իսկ անակնկալն ու նվերը ավելի վաղ էր մատուցել: «Ամեն առիթից առաջ նա ինձ հարցնում է, թե ինչ նվեր կցանկանամ ստանալ: Նախորդ անգամները ոչինչ չէի նշում, սակայն այս տարի որոշեցի ասել ցանկությանս մասին,- հայտնեց դերասանուհին և հավելեց,- երկար ժամանակ բրենդային մի կոշիկ էի ուզում ունենալ: Ասացի ամուսնուս և երկու օր առաջ գնեցինք նվերս:) Կարծում եմ՝ էդպես նաև իր համար հեշտ եղավ»:

 

Մարիամը հիշեց, որ ամեն տարի ծննդյան օրը կեսգիշերին լացել է, սակայն այս տարի բացառություն է եղել: «Առաջին տարին էր, որ չլացեցի: Բոլորն արդեն գիտեն իմ այդ ավանդույթի մասին: Միշտ տխրում եմ, որ մեկ տարով էլ եմ մեծանում. չեմ ուզում ժամանակը անցնի: Բայց այս տարի ամեն բան առանց դրամաների անցավ:)»,-շեշտեց դերասանուհին:

 

 

Մարիամը նշեց, որ նախապես չէր ծրագրել նշել ծնունդը, սակայն ամուսնու առաջարկությամբ երեկոյան հավաքվել են ռեստորաններից մեկում և ուրախացել: «Շատ լավ և ուրախ ժամանակ անցկացրեցինք»,-ասաց դերասանուհին, ում խոսքով` նախկինում իրեն հիմնականում աղջկական նվերներ էին տալիս, իսկ այս տարի ավելի շատ տան պարագաներ է ստացել:

 

 

Խոսելով ծննդյան տորթի մոմերը փչելիս պահած երազանքների մասին՝ դերասանուհին ասաց, որ այս տարի իր բոլոր ցանկությունները կապված են փոքրիկի հետ, որին սպասում է: Ի դեպ, Մարիամի և Մարզպետի բալիկի մասին մանրամասները կարող եք կարդալ «Բարև, ԵՍ եմ…» ամսագրիի ամառային գունեղ համարում:)

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը