Վերջերս ամուսնացած դերասանուհի Մարիամ Շահինյանն երեկ տոնել է ծննդյան 26-ամյակը: esyes.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել թե՛ զանգերի, թե՛ հաղորդագրությունների միջոցով, իսկ առաջինն իրեն շնորհավորել է հարսանիքի քավորը:
«Ամուսինս աշխատանքի բերումով ուշ է վերադառնում տուն. կեսգիշերին նա զանգահարեց, հետո տուն եկավ ու անձամբ շնորհավորեց»,- esyes.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը, ով ծննդյան տոնը երկու օր է նշել:
«Երեկ մտերիմներիս ու հարազատներիս հետ ծնունդս նշեցի տանը, իսկ այսօր' ընկերական շրջապատիս հետ այն կշարունակենք Վահագնի թաղամասում' լողավազանի հարևանությամբ: Այնպես ենք կազմակերպել, որ բոլոր հյուրերի հետ էլ կարողանանք ժամանակ անցկացնել»,- նշեց դերասանուհին:
«Ես»-ը շնորհավորում է Մարիամին, իսկ ընթերցողներին խոստանում ներկայացնել նրա ծննդյան տոնի մանրամասներն ու բացառիկ լուսանկարները:)
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը