Դերասանուհի Մարիամ Շահինյանն ու գործարար Մարզպետ Վարդանյանը դեկտեմբերի 13-ի գիշերը` 2:30-ին, ծնողներ են դարձել: Դերասանուհին, ինչպես նախապես նշել էր ESem.am-ի հետ զրույցում, աղջիկ  է ունեցել ու իր որոշմամբ` նրան սկեսրոջ անունը տվել` Արփի:

 

 

 Փոքրիկը ծնվել է Էրեբունի բժշկական կենտրոնում 3.2կգ քաշով ու 49 սմ հասակով: Այժմ հիվանդանոցում գտնվող նորաթուխ մայրիկի փոխանցմամբ` Փառք Աստծո ամեն բան լավ է անցել, թե՛ ինքը, թե աղջիկն իրենց լավ են զգում: «Առաջին անգամ երբ տեսա նրան, ուրախացա, որ ամեն բան լավ է անցել, ու նա արդեն ծնվել է»,-առաջին տպավորություների մասին խոսելիս ասաց Մարիամը:

 

 

Նրա փոխանցմամբ` ամուսինն էլ անբացատրելի ու շոկային զգացողություններ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է դստերը: «Դեռ չի պատկերացնում, որ հայրիկ է»,-ասաց դերասանուհին: ESem.am-ի հարցին, թե ում է նման փոքրիկը, Մարիամն ասաց. «Մաշկի բաց գույնը, աչքերի կապույտ գույնն ու մազերի շեկությունն իմն են, սակայն ամուսնուս ու սկեսուրիս ևս նման է»:

 

Ըստ Մարիամի՝  տանն ամեն բան վաղուց պատրաստ է փոքրիկ Արփիի համար, ինքն էլ հիմնականում աղջկական` սպիտակ, վարդագույն գույներն է ընտրել: «Միայն ինքը չկար, ինքն էլ ծնվեց»,-եզրափակեց երջանիկ մայրիկը:

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը