Այսօր դերասանուհի Մարիամ Շահինյանի և իր ընտրյալի' Մարզպետ Վարդանյանի հարսանիքն է: Ժամեր առաջ նորահարս Մարիամը դհոլ զուռնայի հնչյունների ներքո դուրս եկավ հայրական տնից և ուղևորվեց Աստծո օրհնությունն ստանալու. նրանք պսակադրվեցին Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղից էլ ուղևորվեցին փեսայի տուն, իսկ այնուհետև՝ ռեստորան:
Մարիամի ընտրյալը գործարար է, ում հետ դերասանուհին ծանոթացել է սիրելիի խանութներից մեկում: «Մի քանի անգամ օգտվել եմ նրանց խանութներից: Մի անգամ էլ' անցած տարի Վարդավառին գնացի, ու այնտեղ ինձ ջրեցին: Այնուհետև Մարզպետը եկավ ու հերոսաբար պաշտպանեց ինձ. այդպես էլ սկսվեց մեր մտերմությունն ու ընկերությունը»,- մինչ հարսանիքը esyes.am-ի հետ զրույցում պատմեց Մարիամը:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաև, թե ինչ անակնկալներ են լինելու հարսանեկան խնջույքի ժամանակ: «Շատ բաներ ենք մտածել. ես պար եմ նվիրելու, ինչպես նաև հարս ու փեսայի մուտքը լինելու է Լիլիթ Հովհաննիսյանի երգերից մեկի ներքո»,- ասաց Մարիամը:
Հարսանիքին հրավիրված հայտնի հյուրերի թվում են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարեն Բաբաջանյանը' կնոջ հետ, Քնարիկ Զաքարյանը, Էթերի Ոսկանյանը, ով ի դեպ նաև Մարիամի հարսնաքույրն է, ինչպես նաև «Անուրջներ» հեռուստասերիալի մյուս դերասանները:
esyes.am-ը շնորհավորում է զույգին' ցանկանալով երջանկություն ու hամատեղ երկարատև կյանք:
Հարսանիքի ամբողջական ֆոտոշարքը'շուտով: