RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ հուզիչ շնորհավորանք է հղել։
«Այնքան հանգիստ եւ հաճելի է ապրել մի մարդու հետ, որը երգում է առավոտյան եւ դաշնամուր է նվագում ճաշի ժամին, որն իր աշխատասենյակում պահում է «կախարդական սնդուկ» եւ երեխաները՝ նստելով նրա վրա, նախաճաշի գալով լսում են այլմոլորակայինների եւ գոյություն չունեցող երկրների մասին հայրիկի չափաբաժին հեքիաթները,- գրում է Մարգարիտա Սիմոնյանը (ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանված-խմբ.): - Եվ, որը գիշերները ձախ ձեռքին օրորում է մեր երկու ամսեկան դստերը՝ ճամփորդելով միջանցքով, հյուր գնալով մեկ մի տատիկին, մեկ մյուսին, որը զոքանչին չի թողնում գնալ առողջարան, քանի որ կարոտում է նրան, չնայած նրա հետ ապրում է մի տան մեջ։ Հանգստյան օրերին հաջողակ, հետաքրքիր, կայացած իր ընկերների հետ է, որոնք արդեն դարձել են նաեւ իմը, հիշում է, ինչպես է Վլադիմիր Վիսոցկին նրան ճոճել ծնկների վրա, որը մշտապես կես հայացքից գիտի, թե ինչ կա մտքումս։ Իմը դեռ ոչինչ, սակայն նա գիտի նաեւ մնացած բոլորինը։ Ներկառուցված դոզիմետրով զգում է կեղծավորության ճառագայթումը եւ կարողանում է այնպես մեղմորեն ժպտալ ուրիշի թուլության վրա, որը չի հոգնում բարձրաձայն կատակել ու ծիծաղել՝ մեր տունը լցնելով իր եռացող բնավորությամբ, որն իմ պատրաստած յուրաքանչյուր բրդուճ անվանում է խոհարարական գլուխգործոց եւ երրորդ ծննդաբերությունից հետո որքան էլ գիրացած լինեմ բոլորի ներկայությամբ քաղցր շշնջում է ականջիս․ «Ինչ գեղեցիկ ես դու», որը միշտ պահում է խոսքը եւ շարունակում է իր միակ հայրենիքն համարել այն երկիրը, որտեղ նա ծնվել է՝ Խորհրդային Միությունը, որը ծերունու պես լաց է լինում, երբ խոսում է հոր մասին եւ տղայաբար ժպտում՝ երբ ապագայի ծրագրեր է կառուցում, որը հանդուգն ու երիտասարդ է, տաղանդավոր ու տաք է, եւ պարսկական վեզիրիպես գեղեցիկ, ինչպես կարելի է չսիրել նրան: Ծնունդդ շնորհավոր, իմ հարազատ @tigrankeosayan!»
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Քեոսայան-Սիմոնյան աստղային զույգը դուստր է ունեցել՝ Մարոյին։ Սա նրանց ընտանիքի երրորդ երեխան է. ընտանիքում մեծանում են հնգամյա Բագրատը եւ վեցամյա Մարյանան: Բացի այդ, ռեժիսորը դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից ունի երկու դուստր՝ Ալեքսանդրան եւ Քսենիան։