Ծննդյան տոնի կապակցությամբ հաղորդավարը բոլորի նման բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել հարազատներից, ընկերներից ու գործընկերներից, թեպետ և ոչ մի տարի չի նշում իր ծննդյան տարեդարձը: Հաղորդավարը դժվարացավ ասել, թե ինչն է պատճառը, որ երբեք չի նշում ծննդյան տարեդարձը, միայն հայտնեց, որ դեռ փոքրուց չի սիրել հատուկ տոնել այն: 31-ամյա Մամիկոնին առաջինը շնորհավորել ու իր նվերն է հանձնել կինը, ում հետ էլ հաղորդավարը նշել է ծննդյան տոնը:
«Անկեղծ ասաց, չեմ հիշում, թե ծննդյանս օրվա գիշերը որտեղ եմ եղել, բայց հաստատ ժամանակ գտել ու տուն եմ եկել, որտեղ էլ կինս առաջինը շնորհավորեց, որից հետո շատ շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարը՝ շարունակելով,- քանի որ չեմ սիրում ծննդյանս օրը նշել, այդ պատճառով ոչ մի հավաքույթ չի եղել, հյուրեր չեմ ունեցել, նվերներ էլ շատ չեմ ստացել: Իսկ թե կինս ինչ է նվիրել, փակագծերը չեմ բացի, թող գաղտնի մնա: Ընկերներիցս շատերի կողմից էլ են նվերներ եղել. քանի որ նրանք գիտեն, որ հեծանիվ եմ շատ սիրում, հեծանիվի համար նախատեսված աքսեսուարներ են նվիրել»: esyes.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու հաղորդավարին նորանոր հաջողություններ մաղթում:
Պատրաստեց Մերի Պողոսյանը