RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ դաստիարակում է երեք երեխաներին, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա աշնանը։ Այսօր լրագրողի կրտսեր դուստրը 7 ամսական է դարձել. ծնողները նրան տվել են Մարո անունը։

«Լաուրա եւ Մարո Քեոսայանները նշում են կրտսերի ծննդյան օրը։ Նա այսօր 7 ամսական է դառնում։ Ի դեպ, մենք նրան անվանել ենք ի պատիվ Լաուրա Աշոտովնայի մայրիկի»,- հայտնել է Սիմոնյանը։ Նա սթիքերով փակել է դստեր դեմքը, սակայն առանձնակի ուշադիր հետեւորդները նկատել են սեւ, խիտ հոնքերն ու թմբլիկ այտերը։

 

Երկրպագուները հուզառատ շնորհավորել են փոքրիկին եւ հաճոյախոսություններ արել նրա տատիկին. «Համեղ բուլկի, Մարո ջան», «Արտասավոր Լաուրա Քեոսայանը», «Ինչ գեղեցիկ մայր ունի Տիգրան Էդմոնդովիչը», «Փոքրիկի հոնքերը յուրաքանչյուր աղջկա երազանքն են», «Լաուրան գեղեցկուհի է, Մարոն՝ թմբլիկ», «Երկար ու առողջ տարիներ Լաուրոչկա Աշոտովնային ու փոքրիկ Մարուսեչկային»։