Նախորդ տարվա աշնանը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրան Տիգրանի նախատատի պատվին Մարո են անվանել, որը 53-ամյա Քեոսայանի հինգերորդ երեխան է եւ երրորդ փոքրիկը, որը լույս աշխարհ է եկել Մարգարիտա Սիմոնյանի հետ ամուսնության ընթացքում։ Ամուսինները վեցամյա դուստր ու հինգամյա որդի ունեն։ Ի դեպ, աստղային ընտանիքը թաքցնում է երեխաներին. Սիմոնյանի միկրոբլոգում նրանց մասնակցությամբ բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում նրանց դեմքերը փակված են արեւի տեսքով սմայլիկով։

Тигран Кеосаян и Маргарита Симоньян ждут ребенка

Դուստրը՝ Մարոն, եւս բացառություն չէ. լրագրողի Instagram-յան էջում հրապարակված նոր տեսանյութում նա խաղում է, սակայն դեմքը փակված է էմոջիով։

 

«Իսկ ինչպե՞ս է անցել ձեր օրը»,- մեկնաբանություններում հարցրել է Սիմոնյանը։ Երկրպագուները բարեմաղթանքներ են հղել, երեխային ու Մարգարիտայի ընտանիքին լավագույնը մաղթել։ Իսկ հետեւորդներից մեկը Քեոսայանի կնոջը հարցրել է՝ արդյոք երեխաներից որեւէ մեկը ժառանգել է Մարգարիտայի մազերի գույնը։ «Միակ հույսը Մարոն է։ Նրա դեպքում դեռ անհասանակալի է։ Մեծերինը շագանակագույն են»,- պատասխանել է Սիմոնյանը։