Երգիչ Դավիթ Թուջարյանն այսօր տոնում է 33 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ առաջին շնորհավորանքը կեսգիշերին ստացել է կնոջից: «Սվետան փաթաթվեց ինձ ու շատ ուժեղ պաչեց թուշս»,- անկեղծացավ Դավիթը և նշեց, որ իր համար կնոջ ամենամեծ նվերը վերջինի նվիրվածությունը, խոնարությունն ու սերն է:
Դավթի խոսքով` դեռ շարունակում է շնորհավորանքներ ստանալ հարազատներից, մտերիմներից: «Oրս սովորականի պես է սկսվել. առավոտյան արթնացել եմ ու կերակրել իմ տան բակում ապրող կենդանիներին: Շարունակում եմ գեղեցկացնել տունս ու բակս»,-ասաց երգիչը, ով այս տարի ծննդյան տոնը կնշի իր տան բակում: «Երեկոյան մտերիմ-հարազատներով կհավաքվենք ու կնշենք տոնս: Ռեստորանային ծնունդների կողմնակից չեմ, որովհետև ամբողջ կյանքում դրա մեջ եմ եղել ու մի տեսակ հոգնել եմ. այժմ ուզում եմ իմ տան մեջ, իմ բակում վայելել օրս»,-ասաց Դավիթը և խոստովանեց, որ իր ծննդյան օրերն այնքան էլ չի սիրում: Ըստ նրա` իրեն վերագրվող բաները չի սիրում ուռճացնել:
Երգիչը շնորհակալ է Աստծուն` իրեն կյանք տալու համար: «Երբ փոքր էի, ցանկանում էի շուտ մեծանալ, իսկ այժմ ուզում եմ մեծանալուն զուգահեռ փոքրանալ: Մեծանալով` շատ բաներ ենք սկսում հասկանալ, օրինակ, որ շատ բաներ կեղծ են ու սկսում ենք խճճվել: Իմ կինը, ընտանիքիս անդամները գիտեն իմ սրտի երազանքը` այն է` ինչքան հնարավոր է մաքրվել, որպեսզի հեշտ ապրենք»,-ավելացրեց երգիչը:
ESem.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու Դավթին ցանկանում նորանոր հաջողություններ:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը