Այսօր երգչուհի Լիդուշիկի ծննդյան օրն է: Պատանի երգչուհին տոնում է ծննդյան 14-ամյակ, որից 10 տարին արդեն բումում է: Լիդուշիկը esyes.am-ին տեղեկացրեց, որ շնորհավորանքներ ստանում է կեսգիշերից. Առաջինը նրան շնորհավորել ու բարեմաղթանքներ են ասել հարազատներն ու ընկերները: Իսկ ահա ծննդյան տոնի առաջին նվերը հասցրել է տալ Ավետ Բարսեղյանը. երգահանը պատանի երգչուհու համար երկրագնդի տեսքով լուսամփոփ է ընտրել:
«Այսօր ծննդյանս տարեդարձը մեծ շուքով չենք նշելու: Հուլիսի 14-ին' մենահամերգիս օրը, իսկական տոն կլինի թե ինձ, թե բոլոր փոքրիկների ու հանդիսատեսի համար: Շատ եմ սիրում նվերներ ստանալ, բայց ինձ համար ամենացանկալի նվերը երգն է: Ճիշտ է, դեռ չեմ վայելել այս տարվա այդ նվերը, բայց օրն առջևում է և հույս ունեմ' կարժանանամ նման անակնկալի»,- հույս հայտնեց Լիդուշիկը' միաժամանակ նշելով, որ իրեն հաճելի են նաև նյութական նվերները:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Լիդուշիկի կայանալիք մենահամերգի մասին esyes.am-ն արդեն տեղեկացրել է: Պարզվում է' Չեխիայից ժամանած եզդի երգչուհի Դիանա Քալաշովայի հետ անակնկալ զուգերգից բացի, երգչուհին այլ անակնկալ էլ է մատուցելու իր երկրպագուներին ու պարզապես համակիրներին: esyes.am-ին հայտնի դարձավ, որ այդ օրվա կապակցությամբ հատուկ Լիդուշիկին շնորհավորելու համար Երևան է ժամանել փարիզաբնակ 13-ամյա երգիչ Րաֆֆի Արտոն:
esyes.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է երգչուհի Լիդուշիկին և մաղթում նոր ձեռբերումներ, բազմաթիվ գեղեցիկ երգեր:
Հաջողություն եմ մաղթում մենահամերգիդ. Սյունե Մանուչարյան