Ի՞նչ են խոսում. «Քաղաքում» սերիալում Կարբիտին մարմնավորող Մովսես Նիկողոսյանի սիրտը զբաղված է:
Իրականում. լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք Մովսեսի հետ, ով հաստատեց այն: «Այո, սիրտս զբաղված է: Արդեն չորս տարի է' ընկերուհի ունեմ»,-ասաց դերասանը և ավելացրեց, որ սիրելին' Ասյա Հովսեփյանն ավարտել է Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժինը:
Խոսելով իրենց ծանոթության մասին, Մովսեսը նշեց, որ հանդիպել են ինստիտուտում: Ասյան փոքրիկ դերով հանդես է եկել իր «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման մեջ: «Ներկայացման փորձերի ընթացքում արդեն ցույց էի տվել, որ անտարբեր չեմ նրա նկատմամբ, իսկ սիրո խոստովանությունն ու ընկերության առաջարկը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում, երբ միասին զբոսնելու էինք դուրս եկել»,-նշեց Մովսեսը'ավելացնելով, որ Ասյային շատ է սիրում:
Սերիալային դերասանի խոսքերով' մինչև տարեվերջ իրենք կնշանվեն: Ամենայն հավանականությամբ, նշանադրությունից մի քանի ամիս անց նրանք կամուսնանան, սակայն ոչինչ դեռ հստակ չէ:
Լուրի իսկությունը պարզեց Արևիկ Իսաջանյանը