Esem.am-ը գրում է.

 

ESem.am-ի ընթերցողներն առաջինն իմացան հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հարսանիքի ուրախալի լուրը: Արտավազդն ու ընտրյալը՝ 20-ամյա Մարիամ Ղուկասյանը հարսանիքից ամիջապես հետո մեկնել են մեղրամսի:) «Արարողությունից հետո եկանք տուն, արագ պատրաստվեցինք ու առավոտյան 6-ին  մեկնեցինք մեղրամսի»,- ասաց նորափեսան:

 

 

 

Զույգի տասնչորսօրյա շրջագայությունը Եվրոպայում քավորի՝ Արմեն Ամիրյանի հարսանեկան նվերն է: Այժմ Արտավազդը կնոջ հետ Ամստերդամում է, վաղն արդեն զույգը կմեկնի սիրահարների քաղաք՝ Փարիզ, ապա նրանք կլինեն Մոնակոյում և Միլանում, որտեղից էլ կվերադառնան Հայաստան:

 

 

 

Թե որտեղ կարելի է վայելել մեղրամիսը, Արտավազդին ու Մարիամին խորհուրդ են տվել տուրիստական գործակալության աշխատակիցները՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները. «Մեզ համար ամենակարևորն այն է, որ միասին ենք, իսկ ընտրությունը վստահեցինք գործակալներն:)»:

 

Արտավազդի խոսքով՝ զգում են մեղրամսի քաղցրությունը: «Կարծում եմ՝ սա ամենաքացր շրջանն է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ միասին ենք՝ միասին ենք ապրում, ամեն ինչ միասին ենք անում, առանձին ոչ մի տեղ չենք գնում: ըստ իս՝ հենց սա է մեղրամսի քաղցրությունը»,-ESem.am-ի հետ զրույցում ոգևորությամբ ասաց նորապսակ Արտավազդը:

 

 

 

 

Զույգն ակտիվ հանգստի սիրահար է, և բոլոր հնարավորություններն ունի վայելելու իր նախընտրած հանգիստը: «Շատ լավ է անցնում: Ես էլ, Մարիամն էլ շատ ակտիվ ենք, սիրում ենք քայլել, վազել տարբեր տեղեր: Այստեղ տարբեր տեղերում ենք լինում՝ հետաքրքիր տուրեր ենք կազմակերպում՝ գետի վրայով, ակումբներում ենք լինում, հեծանիվ ենք քշում, օգտվում ենք տրամվայներից և զգում եվրոպական երկրների շունչը»,- ասաց Արտավազդը:

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաճելի հանգիստ մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը