Bravo.am-ը գրում է.
Արմինե Պողոսյանի և ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանի` հուլիսին տեղի ունեցած պսակադրությանն անդրադարձել ենք: Զույգը զբաղվածության պատճառով միայն վերջերս է կարողացել մեկնել հարսանեկան ճամփորդության: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս օրերին սիրելի ամուսնու հետ Կիպրոսում է:
«Այստեղ ենք Խաչիկի առաջարկով. մեզ հյուրընկալել է նրա կիպրոսաբնակ հորաքրոջ տղան: Կհանգստանանք տասն օր, քանի որ թատրոնում ներկայացումներ ունեմ»,-նշել է Համազգային թատրոնի դերասանուհին, որը հանրությանը հայտնի է նաև սերիալային դերերով և «Կարգին հաղորդում» նախագծին մասնակցությամբ:
Արմինե Պողոսյանի խոսքով` Կիպրոսում հրաշալի ժամանակ է անցկացնում, արդեն իսկ այցելել է տեսարժան շատ վայրեր.«Լառնաքայի ծովը շատ գեղեցիկ է… Եղել եմ նաև հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում, Մելքոնյան վարժարանում, հայոց թեմի առաջնորդարանում»:
Շարունակությունը` այստեղ:
Շարունակությունը` այստեղ: