Դերասանուհի Արմինե Պողոսյանի և գործարար Խաչիկ Թիթիզյանի հարսանիքի բացառիկ մանրամասները Esem.am-ն արդեն ներկայացրել է: Հարսանիքից հետո դերասանուհին պատմել է, թե ինչպես է անցել օրն ու ESem.am-ին տրամադրել լուսանկարներ:
Ըստ Արմինեի` ամեն բան շատ լավ է անցել: «ԱՄՆ-ում հարսանիքները այլ ձևով են անցնում, հյուրերը նշեցին, որ այստեղ ամեն ինչ անկեղծ էր: Բոլորն այնքան ուրախ էին ու լավ ժամանակ անցկացրին»,-ասաց դերասանուհին և հավելեց, որ ինքը չի նստել. անընդհատ պարել, ուրախացել է:
Արմինեի և Խաչիկի հարսանիքի քավորը ամուսնու հորեղբոր որդին էր` Ծերուն Թիթիզյանը, ով ևս ԱՄՆ-ից էր ժամանել: Ի դեպ, նրանց հարսնաքույրն ու ազաբը փոքրիկներ են եղել:) «Հարսնաքույրը եղբորս 10 տարեկան աղջիկն էր, իսկ ազաբը`եղբորս 5-ամյա տղան»,- շեշտեց դերասանուհին:
Արմինեի փոխանցմամբ` խնջույքի ընթացքում անակնկալ է մատուցել ամուսնուն` նրա համար երգելով «Կուզես լինիմ» երգը:
Դերասանուհին պատմեց նաև, որ ինքն էլ մյուս հարսների նման հիմնականում զարդեր ու գումար է նվեր ստացել: «Օրիգինալ նվերներից կառանձնացնեմ ամուսնուս եղբոր նվերը, որը հատուկ նվեր է ԱՄՆ-ից: Զարդը բաղկացած է երեք թևնոցից, որոնցից միայն հոլիվուդյան աստղերն են օգտագործում»,- ասաց Արմինեն:
Անդրադառնալով ամառային հանգստին` նա նշեց, որ առայժմ չեն կարող հանգստի մեկնել, քանի որ աշխատանքը թատրոնում շարունակվում է. բացի այդ, նկարահանվում է նոր ֆիլմում:
Esem.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է նորապսակներին և ներկայացնում հարսանեկան լուսանկարները:
Լուսանկարները` Մհեր Բեգլարյանի
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը