ESem.am-ը տեղեկացրել է, որ երգիչ Գևորգ Բարսամյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց և դուրս էր գրվել` բուժումը տանը շարունակելու պայմանով: ESem.am-ը հետաքրքրվեց երգչի առողջական վիճակով և տեղեկացավ, թե ինչպես է անցկացնում ամառային հանգիստը:
«Առողջականս շատ լավ է, փառք Աստծո, ավարտել եմ բուժումս և այժմ ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց Գևորգը և հավելեց, որ ժամանակի սղության պատճառով դեռ չի վերադարձել ակումբային աշխատանքին:
Երգչի փոխանցմամբ` այս ընթացքում բացի ձայնարգրություններ անելը, փորձում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Գևորգի խոսքով` դեռ հունիսին պետք է կնոջ հետ մեկներ Բարսելոնա, սակայն վիզայի հետ կապված խնդիրներ էին առաջացել ու այժմ ամառային հանգիստը վայելում է Հայաստանում: «Հայաստանում էլ եմ կարողանում շատ լավ հանգստանալ: Հունիսի ընթացքում եղել ենք Ծաղկաձորում, Դիլիջանում: Մյուս շաբաթ էլ ծրագրել ենք Սևան գնալ»,- ասաց երգիչը և փոխանցեց, որ ճամփորդությունների ընթացքում տղաներին` 5-ամյա Արմենին ու 6-ամյա Հակոբին, ծանոթացնում է Հայաստանի տեսարժան վայրերին:
Երգիչը նշեց, որ ինքը պասիվ հանգստի սիրահար է, սիրում է քնել, սակայն տղաները թույլ չեն տալիս. նախապես ծրագրում են ամբողջ օրն ու հայրիկին ստիպում կատարել իրենց ցանկությունները:)
Նշենք, որ Գևորգը շուտով անակնկալով կներկայանա հանդիսատեսին, որի բացառիկ մանրամասները վստահել է ESem.am-ին:)
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը