36-ամյա երգչուհի Սվետլանա Լոբոդան երկրպագուներին ուրախացրել է հերթական «կրակոտ» տեսանյութով։ Երգչուհին համերգից առաջ փոքր-ինչ պատրաստվել է։
Հայտնի հիթերի կատարողն իր Instagram-ում հրապարակված հոլովակում երկու պարուհիների հետ երաժշտության ներքո շարժումներ է անում։ Տրիոն ներկայացել է բիկինիով։
Արտիստուհինկրում է սեւ լողազգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ մարմինը։ «Մարզանք՝ համերգից առաջ», - հոլովակին կից գրել է Լոբոդան։
«Իսկ ես կարծեցի, թե արդեն համերգն է», «Սվետկա, գեղեցկուհի ես», «Աղջիկներ դուք հիանալի եք», «Կազմվածքը կրակ է», - մեկնաբանությունների հատվածում գրել են հետեւորդները։