Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Գևորգ Բարսամյանը հիվանդանոցում է: Լուրը պարզելու համար խոսեցինք Գևորգի հետ, ով հաստատեց այն` նշելով, որ մարտի 23-ի երեկոյան իրեն վատ է զգացել, երկու անգամ շտապ օգնություն են կանչել, ինչից հետո իրեն հոսպիտալացրել են: «Մի քանի օր պարբերաբար սրտի ցավեր էի ունենում, սակայն հրաժարվում էի բժշկի դիմել: Ցավերի սրման պատճառով ամեն դեպքում հիվանդանոց եկա: Փառք Աստծո, այժմ լավ եմ»,-ESem.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը:

 

 

 

 

 

Ըստ Գևորգի` իր մոտ նման խնդիրներն առաջացել են գերհոգնած և նյարդային վիճակի պատճառով. «Բժիշկներն ասացին, որ ինձ մոտ նյարդային բորբոքումներ կան, ինչ պատճառով էլ պետք է բուժման կուրս անցնեմ ու մի քանի օր մնամ հիվանդանոցում. սա առիթ եղավ նաև, որ մի քիչ հանգստանամ»:

 

 

ESem.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Գևորգին: