Օրեր առաջ երգիչ Գևորգ Բարսամյանը դարձել է 27 տարեկան: Նույն օրը կայացել է նաև նրա որդիների մկրտության արարողությունը: Գևորգը ESem.am-ին պատմեց միջոցառման մանրամասները:
Ըստ Գևորգի' իր որդիների' 4-ամյա Արմենի և 5-այմա Հակոբի կնունքը նախապես էր ծրագրել, իսկ մտածածն իրագործելու համար առիթ է դարձել հենց իր ծննդյան օրը. «Չէի ցանկանում տղաներիս որևէ մեկի ծննդյան օրը կազմակերպել այդ միջոցառումը, որպեսզի նրանցից ոչ ոք չնեղանար: Արդյունքում' հարմար առիթը իմ ծննդյան օրը եղավ»,- նշեց երգիչը: Գևորգից տեղեկացանք, որ իր որդիների մկրտությունը Սուրբ Գևորգ եկեղեցում են արել' իր մտերիմ ընկեր Գագիկ Սարգսյանի քավորությամբ:
Փոքրիկների կնունքն ու երգչի ծնունդը նշելու համար ռեստորանային համալիրներից մեկում հավաքվել էին մոտ 300 հյուր' այդ թվում' հայտնիներ: Գևորգի խոսքերով' բացի իր գործընկերներից, ում հետ սկսել է ռեստորանային երգչի կարիերան, ներկա են եղել նաև Սյուզի Մելիքյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռիչարդ Մադլենյանը' Լիկա Սալմանյանի հետ:
Գևորգը ESem.am-ին պատմեց նաև, որ միայն իր մտերիմ ընկերներն են իմացել իր ծննդյան տոնի մասին. «Խնջույքի ընթացքում հանդիսավարը տղայիս հարցրեց, թե այդ օրն ի՞նչ առիթներ են նշվում, և հյուրերն անակնկալ իմացան նաև իմ ծննդյան մասին: Օրը գերազանց անցավ. խնջույքի վերջում բոլորը նշեցին, որ շատ լավ տոն են ունեցել: Նման ուրախ տոն վերջին հինգ տարիների ընթացքում չէինք կազմակերպել»,- նշեց երգիչը, ով այդ օրվա համար երկու տոն էր պատվիրել:
Գևորգի փոխանցմամբ' հրավիրված փոքրիկներին ուրախացրել են ծաղրածուները և մուլտհերոսները, իսկ Գևորգի ընտանիքի մուտքը ռեստորան յոթ հրեշտակների ուղեկցությամբ և աղոթքի ուղեկցությամբ է եղել: «Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կինս, քույրս և ընկերս են արել, իսկ ես, կարելի է ասել, միայն ֆինանսական հարցերով եմ զբաղվել,-ասաց Գևորգը, ում խոսքերով, իր տղաները բազմաթիվ խաղալիքներ, հագուստ են նվեր ստացել: -Տղաներս նաև մեծ կառուսել են նվեր ստացել: Այն այնքան մեծ է, որ նույնիսկ մեր առանձնատան բակում չենք կարողացել տեղադրել»:
ESem.am-ը շնորհավորում է երգչին' ծննդյան տոնի և երեխաների մկրտության կապակցությամբ:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը