«Հարազատ թշնամի» սերիալում նկարահնվող Տաթև Սարգսյանը նշել է ծննդյան տոնը. Նա արդեն 22 տարեկան է: ESem.am-ը շնորհավորել է սերիալային դերասանուհուն և ֆիքսել ծննդյան տոնի հիշարժան պահերը:)
Մինչ ծննդյան երեկույթը Տաթևից տեղեկացանք, որ կեսգիշերին առաջին շնորհավորանքը ստացել է մտերիմ ընկերուհուց: «Ավանդույթի համաձայն մայրիկս ինձ շնորհավորեց 00:20-ին, քանի որ այդ ժամին եմ ծնվել,- ESem.am-ին ասաց 22-ամյա դերասանուհին և հավելեց, որ առավոտյան իրեն անակնկալ է մատուցել պապիկը և տորթով ու հրավառությամբ շնորհավորել: -Շատ հաճելի էր, որ պապիկը թոռնուհու համար կարող է նման անակնկալ պատրաստել. միշտ կհիշեմ այդ օրը»:
Սակայն պապիկի մատուցած անակնկալը միակը չի եղել Տաթևի համար. «Առավոտյան մեր տուն նամակ եկավ. սպիտակ թղթի վրա գրված էր՝ «Միշտ ժպտա»: Չգիտեմ, թե ով է այդ անանուն նամակի հեղինակը, բայց շատ հաճելի էր: Ի սկզբանե որոշել էի, որ այս տարվա ծննդյանս տորթը սպիտակ պետք է լինի՝ առանց որևէ գրության: Սակայն, այդ նամակը ստանալուց հետո զանգահարեցի և խնդրեցի, որ տորթի վրա գրեն՝ «Միշտ ժպտա»»:
Շարունակությունը՝ այստեղ: