Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, որոշել է 23-ամյակը հանգիստ միջավայրում անցկացնել և մեծ երեկույթ կազմակերպելու փոխարեն ամենամտերիմ մարդկանց հետ հավաքվել են ժամանցի պասիվ վայրերից մեկում:

 

 

«Ես համոզվել եմ, որ այնքան ակտիվ չեմ, որքան միշտ փորձել եմ ակտիվություն ստեղծել իմ շուրջը: Իմ բոլոր տարեդարձներն անցել են շատ ուրախ, բայց այս տարի հասկացա, որ չունեմ դրա կարիքը, ուղղակի ուզում եմ շրջապատված լինել իմ ամենահարազատ մարդկանցով: Խնդիրն այն չէ, որ այն մարդիկ, ովքեր ներկա չէին, ինձ մտերիմ չեն, ուղղակի այս մարդիկ իմ կյանքում ընտրյալ են»,- նկատեց սերիալային դերասանուհին:

 

Տաթևից տեղեկացանք, որ թեև երեկույթին չեն պարել, այդ բացը լրացրել են կեսգիշերին:) «Մտերիմ ընկերներս անակնկալ մատուցեցին ինձ: Տարեդարձիս նախորդ երեկոյան ընկերուհիս զանգահարեց ու ասաց, որ բան է պատահել, շտապ գնամ իրենց տուն: Ընդհանրապես մտքովս չէր անցնում, որ իմ տոնի հետ կապված ինչ-որ բան կազմակերպված կլինի: Ծնուննդս նշել ենք ոչ թե ավանդական տորթով ու շամպայնով, այլ գարեջրով ու խեցգետնով:) Շատ ուրախ ու տպավորիչ անցավ»,- պատմեց նա: Դերասանուհին նշեց, որ թեև ուշ ժամ էր, նաև  պարել, ուրախացել են:

 

 

Արդեն առավոտյան Տաթևին հաճելի անակնկալ է մատուցել պապիկը. «Ինչպես ամեն տարի, նա ինձ ստիպեց անկեղծ ժպտալ: Աչքերը բացեցի ու գեղեցիկ ծաղկեփունջ տեսա մահճակալիս կողքին:)»:

 

Տորթի մոմերը փչելիս դերասանուհին երազանք չի պահել: «Արդեն 2 տարի է, ո՛չ Նոր տարուն, ո՛չ տարեդարձիս երազանք չեմ պահում: Ժամանակը ցույց կտա՝ ինչն է պետք, որովհետև միշտ չէ, որ մեզ հարկավոր է այն, ինչ ցանկանում ենք»,- ասաց նա ու հավելեց, որ ինչ վերաբերում է նպատակներին հասնելուն, ինքը նպատակասլաց է:

 

 

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին՝ Տաթևը հայտնեց, որ համագործակցել է դերասան Լևոն Հարությունյանի հետ և պիես է թարգմանել մոնոներկայացաման համար: «Առաջին անգամ փորձեցի օգնել ռեժիսոր Կարո Բալյանին՝ «Գլամուրային չոբանները» ներկայացման համար ինչ-որ նախադասություններ թարգմանելով: Հետո ինֆորմացիան տարածվեց ու Լևոնն առաջարկեց թարգմանություն անել: Ես նպատակ չունեի զբաղվել այդ գործով, սակայն այդպես ստացվեց ու, կարծես թե, վատ չէ:)»,- նկատեց Տաթևը:

 

Ինչ վերաբերում է առաջիկայում եթեր վերադառնալուն՝ նա ասաց, որ առայժմ հստակ նորություններ չունի:

 

 

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը