Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, լուսանկարը տեղադրել է իր Ինստագրամի էջի պատմություն բաժնում։ Տաթևը կիպ , կարճ ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են պիջակը եւ ցածրակրունկ կոշիկները։ «Ամեն ինչ դժոխքում այրվում է, իսկ նա կանգնած է եւ ուղղում է մազերը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։