«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին սեւ, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նա երկարաճիտ կոշիկներ է ընտրել, արձակել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Կարելի է գայթակղել կնոջը, ով ունի ամուսին, սիրեկան կամ երկուսը միասին։ Բայց երբեք հնարավոր չէ գրավել մի կնոջը, ով ունի ՍԻՐԵԼԻ»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Ավելի վաղ Լիլին ներկայացրել էր իր ոճափոխությունը՝ նոր սանրվածքը։ Կադրում նա բաց գույնի վերարկու էր կրում  եւ սեւ գլխարկ։ «Նոր Լիլի։ Իմ նոր անրվածքը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր մոդելը։