Դերասան Անդրանիկ Ղազարյանին ESem.am-ն արդեն անդրադարձել է: Փրկարարների մասին պատմող ֆիլմի հինգ գլխավոր հերոսներից մեկը ESem.am-ին պատմել է ընկերուհի ունենալու և սպասվող նորությունների մասին:

 

 

 

 

Անդրանիկը սոցցանցային իր էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է: Ընկերուհի ունենալու մասին ESem.am-ի հարցին ի պատասխան, դերասանն ասաց. «Ժամանակին ֆեյսբուքյան էջս բաց էի թողել մի տեղ, և մի աղջիկ որոշել էր նկարներ հրապարակել ու նշել, որ հարաբերությունների մեջ եմ: Իրականում ես նման բան չեմ նշել»: Անդրանիկի փոխանցմամբ` այդ պատմության մասին իմանալուց հետո ֆեյսբուքյան էջից փորձել է ջնջել սխալ տվյալները, բայց, փաստորեն, «Հարաբերությունների մեջ» լինելու հանգամանքը մնացել է, ինչի մասին դերասանը տեղյակ չէր:

 

 

 

 

Այնուամենայնիվ, Անդրանիկն անձնական կյանքի մասին որոշ բացահայտումներ արեց ESem.am-ի ընթերցողների համար, ասելով, որ ունի հավանած աղջիկ, ում հետ էլ շփվում է: Կապուտաչյա դերասանի սիրտը գերած աղջկա անունն Ինգա է: «Քանի որ դեռ մի քանի շաբաթ է, ինչ ճանաչում ենք իրար, չեմ կարող շատ բան ասել»,-ասաց նա և փոխանցեց, որ Ինգայի հետ ծանոթացել է Թատերական ինստիտուտում, ուր Ինգան գնացել էր ներկայացում դիտելու: Անդրանիկի խոսքով` նա նույնպես արվեստի բնագավառից է, սակայն դերասանուհի չէ:

 

Ի դեպ, դերասանը նշեց, որ առաջին մասնագիտությամբ երգիչ է` դրամատիկ տենոր և առաջիկայում նորություններ կունենա` որպես երգիչ:

 

 

Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը