Դիջեյ Սերժոն Եվրոպայում աշխատելու և այնտեղի ակումբներում նվագելու առաջարկ վաղուց ուներ: Երաժիշտն աշխատանքային գործունեությունն այնտեղ ծավալելու մասին խոսել է դեռևս 2011 թվականին, սակայն նրա մեկնելն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: «Առաջիկայում անպայման կմեկնեմ, ուղղակի այստեղ մի շարք աշխատանքներ ունեի, դրանցից մեկն էլ «Մի քանի հոգու» ձայնասկավառակն էր»,-ասաց Սերժոն և հավելեց, որ առաջիկայում տեսահոլովակ կնկարահանի Արամ MP3-ի հետ համատեղ աշխատանքի հիման վրա:

Թեև արտերկրում աշխատելու առիթով երաժիշտը որոշակի ժամանակ այնտեղ կբնակվի, նրա փոխանցմամբ, հայրենիքից հեռանալու և Եվրոպայում հաստատվելու ցանկություն չունի:

Սերժոյի հետ զրուցեցինք նաև անձնական կյանքի մասին, որը վերջին շրջանում շատ է քննարկվում: Ըստ լուրերի' երաժիշտը պատրաստվում է նշանվել. «Վերջին շրջանում նաև խոսում էին, թե զույգ երեխա եմ ունեցել:) Նույնիսկ զանգահարել էին ծնողներիս ու շնորհավորել այդ առիթով: Հաճախ են խոսում, թե նշանվել եմ, ամուսնացել, սակայն անձնականիս հետ կապված նորություններ չունեմ»:

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը