Բավական ժամանակ էր, ինչ երգչուհի Նանան որոշում էր կայացրել հարցազրույցներ չտալ: Հարաբերական լռությունը երգչուհին խաթարեց Life.panorama.am-ի հետ զրուցելով. նա պատմել է առաջիկա ծրագրերի եւ Ամանորն անցկացնելու իր պլանների մասին:
Նանան այս շրջանում գտնվում է Մոսկվայում, նրա հետ զրույցում մեր այն նկատառմանը, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում երգչուհու՝ հաճախակի դարձած այցերը Ռուսաստանի Դաշնություն, պատասխանեց. «Ես իմ բոլոր երկրների հանդիսատեսին էլ շատ եմ սիրում եւ հաճույք եմ ստանում նրանց համար երգելով, պարզապես այս շրջանում Հայաստանում սոցիալական վիճակը գնալով ավելի է վատանում, եւ կոպիտ ասած, Հայաստանում գումար աշխատելու հնարավորություն այլեւս չկա:
Սա, թերեւս կհաստատեն իմ բոլոր կոլեգաները կամ պարզապես մարդիկ. Հայաստանում մենք ավելի շատ ծախսում ենք, քան աշխատում, թերեւս դա է պատճառը, որ վերջին տարիներին Հայաստանում ավելի քիչ եմ ելույթ ունենում: Պետք է մի բան հասկանալ, մեզ էլ է պետք գումար աշխատել, թեկուզ նրա համար, որպեսզի մեր հանդիսատեսին նոր գործերով ներկայանանք: Ցավում եմ նաեւ, որ մեր հայրենակիցներն էլ անկախ մասնագիտությունից գնալով ավելի շատ են մեկնում արտերկիր, պարզապես կոնկրետ ՌԴ հոսքը շատացել է, քանի որ այս երկիր գալու համար հատուկ վիզա պետք չէ. մեր ժողովրդի համար Ռուսաստանի դռները ավելի հեշտ է բացելը»:
Շարունակությունը` այստեղ: