Life.panorama.am-ը զրույցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ:
-Սոֆի, Ձեզ մոտ, կարծես, ստեղծագործական դադար է: Դուք ավելի շատ զբաղված եք «Պանարմենիան մեդիա գրուպի»-ի ծրագրերով, քան ստեղծագործական աշխատանքով, այդպե՞ս է:
-Իմ մոտ ոչ թե ստեղծագործական դադար էր, այլ հանրային դաշտում ստեղծագործական դադար էր։ Իսկ երգել ու հանդիսատեսիս հետ հանդիպել, երբեք չեմ դադարել։ Ամեն ինչ իր հունով գնում է։ Իսկ ինչ վերաբերվում է PAMG-ի ծրագրերին, այո, ճիշտ եք, փորձում եմ պրոդյուսերական աշխատանքիս ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց դա ոչ մի առումով չի խանգարում ինձ՝ որպես երգչուհի։
-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, տեսահոլովակ կամ համերգ պլանավորո՞ւմ եք առաջիկայում:
-Այո, նոր ծրագրեր կան: Պարզապես կասեմ, որ շուտով պարելու ենք։ Այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի։
-Վերջերս Ձեր հարցազրույցներում շատ եք խոսում մայրանալու մասին: Ունե՞ք սիրելի անձնավորություն,
ում պատկերացնում եք Ձեր երեխայի հոր կարգավիճակում:
-Կա՞ մեկ կին կամ աղջիկ, որ գիտակից տարիքից սկսած չի երազում մայրանալու ու գեղեցիկ ընտանիք կազմելու մասին։ Վստահ եմ՝ ոչ։ Ես նույնպես բացառություն չեմ։
-Նախօրեին համացացնցում հայտնված Ձեր և Քրիստինե Պեպելյանի համատեղ լուսանկարը բուռն
քննարկման թեմա դարձավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք և ի՞նչ կասեք թեման շահարկողներին:
-Չեմ մեկնաբանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։