Երիտասարդ երգիչ Գոշն օրերս ներկայացրեց իր հերթական cover-ը՝ Մարտ Բաբայանի «Выходи за меня» երգի հիման վրա: Սա Գոշի կատարմամբ առաջին cover երգը չէր: Մինչ այս նա հանդես է եկել Սամ Սմիթի, Բրունո Մարսի, Ջոն Լեջենդի եւ համաշխարհային այլ կատարողների երգերով: Բայց այս անգամ, նախընտրությունը տալով հայ երգչին եւ նրա երգին, Life.panorama.am-ի հետ զրույցում Գոշը նշում է' թե՛ որպես մարդ, եւ թե՛ որպես անհատ կատարող բավական բարձր է գնահատում Մարտ Բաբայանին.
«Կատարելով այս կամ այն հայտնի երգի cover-ը՝ փորձում եմ ինչ-որ կերպ բավարարել ինձ հետեւողների, երկրպագողների ցանկությունները, քանի որ գրեթե ամեն օր բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում, ըստ որոնց՝ նրանք սպասում են իմ նոր աշխատանքին: Իսկ քանի որ գրեթե անհնար է, եւ այդքան էլ ճիշտ չեմ համարում հաճախակի նկարահանել նոր տեսահոլովակներ եւ ներկայացնել նոր ստեղծագործություններ, օգնության են հասնում հենց cover-երը»,- նշեց Գոշը եւ խոսեց «Выходи за меня» երգին նախընտրությունը տալու մասին.
««Выходи за меня» երգը սիրո մասին է, իսկ իմ կարծիքով' սիրո մասին երգը, այն էլ այդքան գեղեցիկ եւ հուզիչ, չի կարող անտարբեր թողնել եւ ոչ մեկին: Ճիշտ է' վաղուց չեմ ճանաչում Մարտին, բայց ինչքան որ հասցրել եմ շփվել նրա հետ, միմիայն լավ տպավորություններ եմ ստացել: Նա ինձ համար պարզապես հրաշալի անձնավորություն է, ինչպես նաեւ նրա երգացանկն ինձ համար արդեն բավական սիրելի է դարձել: Հենց այդ պատճառով էլ որոշեցի, որ իմ հաջորդ cover-ը լինելու է հենց նրա երգի հիման վրա, որը կատարելն ինձ համար իսկապես մեծ պատիվ է»,- անկեղծացավ Գոշը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։