Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մոդել, սերիալային դերասանուհի Շուշան Երիցյանը ընկեր ունի: Համացանցում տարածվել էին նաև Շուշանի և Գևորգ Գևոգյան անունով մի տղայի գրկախառնված լուսանկարները: Բոլորը համոզված էին, որ նրանք ընկերություն են անում: Տարածված լուրերի իսկությունը պարզելու նպատակով ESem.am-ն առաջինը խոսեց Շուշանի հետ ու իմացավ ամենը:

 

 

Ըստ Շուշանի` լինելով հանրային մարդ, տարբեր միջոցառումների ընթացքում հանդիպում է իր ծանոթ-ընկերներին, որոնց հետ էլ լուսանկարվում է ու դրանք տեղադրում համացանցում: «Սակայն այս դեպքում, նկարներ էր հրապարակել իմ լավ ընկերը, ով շատ հարազատ մարդ է ինձ համար»,-ասաց Շուշանը և հավաստիացրեց, որ իր և Գևորգ Գևորգյանի միջև անձնական ոչինչ չկա: «Ընկեր ունենալու դեպքում, անպայման կխոսեմ այդ մասին, հաստատ չեմ թաքցնի այդ փաստը ինչպես չեմ թաքցրել իմ քթի վիրահատություն անելը: Հայտարարում եմ, որ այժմ սիրտս ազատ է»,-հավելեց սերիալային դերասանուհին:

 

 

ESem.am-ի հարցին, արդյոք լուսանկարները տարածելը PR քայլ էր, Շուշանը պատասխանեց. «Այդ ամենը արվել է ինտրիգային իրավիճակ ստեղծելու համար: Մենք դա արել ենք, մեր ընդհանուր ընկերների ռեակցիան ստուգելու համար: Եթե նկատել եք, դա արվել է միայն Գևորգի էջում, եթե PR-ի համար արված լիներ, իմ էջում էլ կլինեին այդպիսի լուսանկարներ: Մենք նույնիսկ չէինք էլ մտածում, որ մեր անձնական քմահաճույքը կարող է աժիոտաժ առաջացնել: Զարմանալի էր, որ մարդիկ մտել են Գևորգի էջ ու հրապարակել այդ ամենը: Փաստորեն բոլորը հավատացել էին այդ խաղին, նույնիսկ մեր ընկերները»:

Անդրադառնալով գրկախառնված լուսանկարներին` Շուշանը նշեց, որ իրենք պարզապես գրկախառնված են եղել, սակայն լուսանկարներն այնպիսի դիրքից են արվել, որ այլ կերպ է ընկալվել:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը