Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը հունիսի 6-ին դարձավ 26 տարեկան: Երգչուհին ESem.am-ին պատմել է տոնական օրվա ու սիրելիի շնորհավորանքի մասին:
Կեսգիշերին՝ զանգով, իսկ հաջորդ օրն արդեն նվերներով ու ծաղկեփնջով Սուսաննային շնորհավորել է սիրելին, ում մասին ESem.am-ը պատմել է:
«Ծննդյանս օրը միշտ հա՛մ ուրախ եմ, հա՛մ տխրում եմ: Գիտակցում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ տարին այնքան արագ է անցնում, թռնում, որ շատ անավարտ բաներ մնում են հաջորդ տարվա վրա: Նշանակում է՝ մնացյալ կյանքն էլ արագ է անցնելու, չես հասցնելու վազել ու հետևից հասնել»,- խոստովանեց երգչուհին:
Նրա խոսքով՝ իր ծննդյան տարեդարձերը միշտ էլ շատ լավ են անցնում. իրեն հիմնականում շնորհավորում են՝ զանգահարելով ու երգելով, քանի որ երգիչ ընկերները շատ են:
Ողջ օրվա ընթացքում տարբեր շնորհավորանքներ ստացած Սուսաննան ծննդյան երեկոն անցկացրել է սիրելիի ու ընտանիքի անդամների հետ: «Երևանի մի գեղեցիկ վայրում հավաքվեցինք, նստեցինք, զրուցեցինք մտերիմներով ու այդպես էլ նշեցինք տոնս»,- պատմեց նա:
Երգչուհու ծննդյան օրը չեն մոռացել նաև իր աշակերտները. նրանք անակնկալ են մատուցել Սուսաննային՝ հատուկ ծննդյան առթիվ տեսանյութ պատրաստել:
«Նրանք նշում էի, որ ուրախ են, քանի որ հենց ես եմ իրենց դասավանդում»,- հպարտությամբ ավելացրեց երգչուհին:
Ըստ նրա՝ ծննդյան օրը փոքրիկ, բայց շատ համեղ տորթ է ունեցել, որի մոմերը փչելիս անձնական երազանք է պահել: «Երազանքներ են, որոնք ամբողջական մեկի մեջ են: Առհասարակ միշտ էլ անձնական երազանք եմ պահում, իսկ ստեղծագործականներն ինձանից են կախված»,- նկատեց երգչուհին, ում փոխանցմամբ՝ իր երազանքները միշտ էլ կատարվում են:
Նա չմոռացավ հայտնել նաև, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ծննդյան օրը մի փոքր ժպիտ են պարգևել իրեն:
ESem.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու Սուսաննային երազանքի իրականացում մաղթում:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը