Երգչուհի Սուսաննա Պետրոսյանին անդրադառնալու առիթներ ESem.am-ն ունեցել է: Վերջին օրերին պարզեցինք, որ Սուսաննան այսուհետև ներկայանում է նաև որպես հաղորդավարուհի' «Առավոտը Շանթում» ծրագրում վարելով «Մելոդիկա» էջը: «Ծրագրի կազմակերպչի կողմից ստացա առաջարկ, մասնակցեցի նախնական նկարահանմանն ու ընտրվեցի»,-ESem.am-ի հետ զրույցում նշեց Սուսաննան և հավելեց, որ մի օր ինքն է վարում խորագիրը, մի օր' Սոնա Ռուբենյանը:

Երգչուհու համար դժվար չէ առավոտյան շուտ արթնանալն ու եթերի շտապելը. «Միշտ շուտ արթնանալու խնդիր եմ ունեցել, սակայն «Մելոդիկան» վարելու համար մոտ երկու ժամ շուտ եմ արթնանում ու հաճույքով եմ աշխատանքի գնում»:
Նշենք, որ մոտ 8-10 րոպե տևողություն ունեցող էջում Սուսաննան ներկայացնում է մի երգի պատմություն ու հետաքրքիր տվյալներ հաղորդում հեռուստադիտողին: Ըստ Սուսաննայի' նոր աշխատանքն իր սրտով է, քանի որ ինքը բավականին հետաքրքիր փաստեր է հայտնաբերում իր սիրած երգերի մասին: Առաջին «Հայ սուպերսթար»-ից տեղակացանք նաև, որ սա նրա միակ աշխատանքը չէ և մեկ օրում աշխատանքի երկու առաջարկ է ստացել: Այժմ Սուսաննան որպես երգի ուսուցչուհի աշխատում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում:

Զրույցի ընթացքում երգչուհուց հետաքրքրվեցինք նաև'ճի՞շտ են այն լուրերը, որ ինքը քթի վիրահատություն է արել, ինչը լսելուց հետո նա լիաթոք ծիծաղեց ու ասաց. «Եթե այս քթով ու այսպես եմ ծնվել, ուրեմն Աստված այդպես է ցանկացել: Գուցե մանկուց որոշ կոմպլեքսներ եմ ունեցել, սակայն իմ շրջապատը տրամադրել է ինձ, որ իմ քիթն ինձ համար է. այժմ շատ եմ սիրում իմ քիթը և չեմ պատրաստվում վիրահատել այն»:

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը