«Հայ սուպերսթար 1» Սուսաննա Պետրոսյանի նոր երգի մասին esyes.am-ը պատմել է ու տեղեկացրել, որ երգչուհին պատրաստվում է այն հանդիսատեսի դատին հանձնել: Սակայն երգչուհու երգը դեռ լսելի չէ: Սուսաննայից հետաքրքրվել ենք, թե ինչու է ուշանում նոր երգը (խոսքերի հեղինակը երգչուհին է, իսկ երաժշտությունը գրել է Արթուր Ալեքը) և ինչպես է անցկացրել ամառային օրերը:
Ըստ Սուսաննայի' երգը պատրաստ է, մնում է միայն անունը որոշել ու ձայնագրել: «Կարծում եմ, մոտ ժամանակներս կձայնագրեմ այն ու կներկայացնեմ հանդիսատեսին»,- ասաց երգչուհին, ով երգի ուշացումը պայմանավորում է ընտանեկան որոշ գործերով:
Երգչուհին այս ամռանը չի հասցրել տեսահոլովակ նկարահանել նոր երգի հիման վրա: Այս ընթացքում նա զբաղված է եղել փաբային համերգներով: «Ամռանը գրեթե ամեն շաբաթ համերգներով եմ հանդես եկել: Երգել եմ նաև Գրիգոր Կյոկչյանի հետ»,- ասաց երգչուհին, ում խոսքերով' որոշ ժամանակ այլևս համերգներով հանդես չի գա, որովհետև հոգնում է անընդհատ նույն բանն անելուց:
Սուսաննան այս տարի ամառային պասիվ հանգիստ է ունեցել, ոչ մի տեղ չի մեկնել ու հիմնականում տանն է եղել: «Միայն մի քանի անգամ զբոսնել եմ քաղաքում ու մաքուր օդ շնչել,- ասաց զրուցակիցս, ով վերջերս հրաժարվել է իր երկար վարսերից: -Մազերս կտրելու որոշումն ինձ համար էլ, շրջապատիս համար էլ անսպասելի էր: Պարզապես որոշել էի «թարմացնել» վարսերս, սակայն գեղեցկության սրահ գնալու ճանապարհին որոշեցի կտրել դրանք: Նույնիսկ վարսահարդարն էր տատանվում' կտրել, թե ոչ. իրեն թվում էր' կատակում եմ»:
Սուսաննան սանրվածքային փոփոխությունից հետո նոր լիցքերով է լցվել: Թեև նա չի փոշմանել կայացրած որոշման համար, չի հասցնում վայելել կարճ մազեր ունենալու հաճույքը, քանի որ վարսերը շատ արագ են երկարում:(
Քեզ նորանոր հաջողություններ. Արևիկ Իսաջանյան