Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը վերջերս է վերադարձել Ռումինիայի Բուխարեստ քաղաքից, որտեղ Արամ MP3-ի հետ մասնակցել է հայկական փառատոնի: Նա այնտեղ երգչի հետ հանդես է եկել դուետով. «Մեր ելույթն այնքան լավ ընդունվեց, որ իմ բենդով հաջորդ տարի Ռումինիայում ներկայանալու հրավերք ստացա»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց երգչուհին:

 

Նա նաև նշեց, որ նոր տեսահոլովակ է պատրաստում իր երկրպագուների համար, որի խոսքերը գրել է ընդամենը մի քանի ժամում: Նոր երգի երաժշտության հեղինակն Արթուր Ալեքն է, խոսքերինը՝ ինքը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գուրգեն Ջանիբեկյանն է: «Երգը սիրո մասին է, դրա բառերը շատ հարազատ են ինձ, կարծում եմ՝ ամեն մեկն այն կարող է ասոցացնել իր կյանքից որևէ հատվածի հետ»,-նկատեց նա:

 

Շարունակությունը` այստեղ;