Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլի Միքայելյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Երեք կյանք» սերիալից, այժմ էլ շարունակում իր գործունեությունը թատրոնում (նախորդ տարի այս շրջանում աշխատանքի անցնելով Դրամատիկական թատրոնում' Լիլին «Մամա միա» ներկայացման մեջ հանդես եկավ գլխավոր կերպարով) և նկարահանվում է նոր հեռուստասերիալում:

Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը սկսեց նոր հեռուստասերիալի ցուցադրություն, որը կոչվում է «Անցյալի ստվերներ»: Այս սերիալում Վիկայի դերով հանդես է գալիս Լիլին: «Սերիալի ռեժիսոր Գարիկ Մաշկալյանն ինձ նկատել էր «Երեք կյանք» սերիալից և հրավիրեց մասնակցելու այս ֆիլմի քասթինգին, որն էլ անցա,- ESem.am-ին պատմեց Լիլին, ով մոտ հինգ ամիս եթերում չի եղել, սակայն այդ ընթացքում հասցրել է նկարահանվել երեք կարճամետրաժ ֆիլմում: -Դրանցից մեկը ռեժիսոր Հարութ Շատյանի «Մարաթոն» ֆիլմ էր, մյուսը' «Ծաղրածու» կոչվող ֆիլմն էր, որի նկարահանումներն արվել էին Ֆրանսիայում, և միայն վերջին տեսարանը' գլխավոր հերոսուհու մանկության կադրերը նկարահանվեցին Երևանում, և ես մարմնավորեցի գլխավոր հերոսուհուն: Կարող եմ ասել, որ նրանց հետ աշխատելով' ես ինձ հոլիվուդում էի զգում: Իսկ երրորդ ֆիլմի անունը դեռևս պարզ չէ»:

 

Շարունակությունը՝ այստեղ: