Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը հիշել է կես տարի սեռական կյանքից հրաժարվելու մասին, նախքան հարսնացուին՝ ամերիկացի երգչուհի Քեթի Փերիին հանդիպելը։
Երգչուհու հետ սիրավեպի սկզբում Բլումն ամբողջությամբ հրաժարվել է ինտիմ հաճույքներից։ Արտիստը վեց ամսվա ընթացքում ընկերոջ՝ Լեյրդ Համիլթոնի խորհրդով՝ ամբողջությամբ հրաժարվել է սեքսով զբաղվելուց։ Նա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղին խորհուրդ է տվել խուսափել ծանոթ աղջիկների հետ մտերմտությունից՝ իրեն հասկանալու եւ իր կյանքում հարաբերությունների դերը վերագնահատելու համար։
«Ինձ դուր էր գալիս՝ ինչպես էի ես սկսել վերաբերվել կանանց եւ ֆենիմիզմին իմ ներսում»,- նշել է նա։ Բլումը նաեւ կարծիք է հայտնել, որ պոռնոգրաֆիան բացասաբար է ազդում մարդկանց լիբիդոյի եւ անձնական կյանքի վրա։
2016թ.-ին Բլումը Քեթի Փերիին հանդիպել է «Ոսկե գլբուս» մրցանակաբաշխության ընթացքում։ Երգչուհին հիացրել էր Օռլանդոյին։ «Նա ապշեցնող է։ Նա սրամիտ է եւ յուրօրինակ։ Խարիզմատիկ ու ուղիղ։ Այդ դինամիկան շարժեց իմ հետաքրքրությունը»,- արտիստի խոսքերը մեջբերել է The Times-ը։