Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցել են Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, Շերը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը,Սիլվեսթր Սթալոնեն եւ Օռլանդո Բլումը:
Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին:
Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը: