Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում:

 

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին' որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:

 

Մայքլը հարուստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս' ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ' Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ գերեվարում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին' յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: