Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:

 

«Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջեյ Լոն եմ, ու երդվում եմ պահել խոստումս»,-նշել է հայտնի երգչուհին: 

 

#Պահիրխոստումն արշավին միացել են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ: