«Բրիտանական BBC-ի նոր նախագծում նախորդ դարի հեղինակավոր զույգին՝ հոլիվուդյան լեգենդ Էլիզաբեթ Թեյլորին և նրա 6-րդ ամուսին Ռիչարդ Բերթոնին մարմնավորել են Հելենա Բոնեմ Քարթերը և Դոմինիկ Ուեսթը»-գրում է tert.am-ը։

«Burton & Taylor» ֆիլմը նվիրված է նրանց հարաբերությունների վերջին շրջանին, որն ընդհանուր առմամբ տևել է մոտ 20 տարի, գրում է buro247-ը։ Լիզը և Դիկը ծանոթացել են 1962թ., «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1983-ին Նոել Քովարդի «Անձնական կյանքեր» բեմադրության ժամանակ, որը ներկայացվել է Բրոդվեյում, Լոս Անջելեսում և Բոստոնում, զույգը կրկին միանում է։ Նրանք մինչ այդ ամուսնացել և ամուսնալուծվել էին 2 անգամ, սակայն այս անգամ՝ միավորումից որոշ ժամանակ անց, գիտակցում են, որ իրենց միությունը քանդվել է անվերադարձ։ Իսկ հաջորդ տարի Բերթոնը մահանում է։

Համացանցում նախօրեին հայտնվել է 90 րոպե տևողությամբ ֆիլմի թրեյլերը։