Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այս գիշեր ես տեսա «Խոստումը» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»,- գրել է Շերը:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս' ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ' Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին' յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: