COVID-19 նոր կորոնավիրուսի արագ տարածումը Քեթի Փերիին և Օռլանդ Բլումին ստիպել է չեղարկել երազանքի հարսանիքը, որը զույգը ծրագրում էր այս ամռանն անցկացնել Ճապոնիայում, գրում է People-ը:

Զույգը նման որոշում է ընդունել մեծ դժվարությամբ։  Հարսանիքին սպասվում է 150 հյուր։ Քեթին շատ հուզված է այն փաստից, որ հղի վիճակում է կանգնելու խորանի առջև։  Նրանք երկուսն էլ այնքան հիացած էին, որ վերջապես հարսանիքի բոլոր մանրամասները հարթվել են, սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք ստիպված են եղել դադար վերցնել»,-հայտնել է աղբյուրը։

Նախօրեին՝ «Never Worn White» տեսահոլովակի թողարկումից հետո, Փերին Instagram-ում երկրպագուների հետ շփման ընթացքում հաստատել է իր հղիությունը:

 

«Շատ բան տեղի կունենա այս ամռանը։ Ես ոչ միայն ծննդաբերելու եմ ուղիղ, նաև փոխաբերական իմաստով։ Այն, ինչ դուք, ընկերներ, սպասում էիք», – ասել է նա՝ ակնարկելով նոր ալբոմի թողարկումը։

news.am