Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ով նկարահանվում է նաև «Կյանքի կարուսել» նախագծում, նշել է իր 27-րդ տարեդարձը: ESem.am-ը զրուցել է դերասանի հետ՝ պարզելու, թե ում հետ և ինչպես է նա անցկացրել ծննդյան տարեդարձը: «Երբևէ ծննդյանս օրն ինչ-որ հատուկ երեկույթ չեմ կազմակերպել. այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս այն տոնելուն, չնայած ինձ մտերիմ մարդիկ այդ օրը միշտ կողքիս են լինում և ամեն ինչ անում, որ օրն ինձ համար դառնա ուրախ և հիշարժան,- պատմեց Ռոմանը՝ հավելելով, որ վերջին տարիներին աշխատանքի բերումով ծննդյան օրն անցել է թատրոնում՝ խաղընկերների հետ: -Իրականում այդքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը: Տխրում եմ, բայց ոչ այն պատճառով, որ մեծանում եմ, անբացատրելի տխրություն է, պարզապես չեմ կարողանում ի սրտե ուրախանալ, չնայած պետք է ասեմ՝ այս տարի բացառություն էր. կարողացա լիարժեք ուրախանալ ու լավ քեֆ անել»:

 

Դերասանի փոխանցմամբ՝ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել: «Առաջինն ինձ շնորհավորել են ծնողներս ու եղբայրներս, իսկ կեսգիշերից հետո Նաիրա Մովսիսյանի և մի քանի ընկերներիս հետ լավ քեֆ ենք արել երևանյան ակումբներից մեկում,- նշեց Ռոմանը և ուրախությամբ ավելացրեց, որ տուն վերադառնալիս ևս իրեն հաճելի անակնկալ է սպասվել,- գիշերն ընկերներս եկել էին ու ամբողջ բնակարանը զարդարել փուչիկներով:)»:

 

Շարունակությունը՝ այստեղ: