«Միսս աշխարհ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբեր 8-ին Չինաստանում ։ Մրցույթի կազմակերպիչները instagram-յան իրենց էջերում հրապարակել են հայուհի Արենա Զեյնալյանի լուսանկարը և գրել հայուհու կենսագրությունը։ Վերջինս մրցելու է աշխարհի ամենագեղեցիկ աղջկա կոչման համար:
Նշենք որ հայուհին մասնակցել է 2018թ. հուլիսի 8-ին կայացած «Միսս հայուհի» մրցույթում և հաղթել։ 24-ամյա գեղեցկուհին զբաղվում է հագուստի դիզայնով, գեղանկարչությամբ։ Զբաղվում է նաև սպորտով ու ֆիթնես մարզչի արտոնագիր ունի