Ռուսաստանցի երգիչ եւ կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը հաղթել է USA Songwriting Competition երգի հեղինակների եւ կոմպոզիտորների միջազգային մրցույթում: Այս մասին հայտնում է մրցույթի կայքը։
Ագուտինի եւ ամերիկացի պրոդյուսեր Ալեքս Սինոյի համատեղ Just a Rainy Day-ը երգը՝ La Vida Cosmopolita ալբոմից, «Համաշխարհային երաժշտություն» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը: Ստեղծագործությունը լավագույն քնարերգության համար ընդգրկվել է նաեւ «Միայն տեքստ» անվանակարգում:
Բացի այդ, մրցույթի եզրափակչի մասնակից է դարձել ռուս կիթառահար Ռոման Միրոշնիչենկոն՝ Alien's Electrik Dream ստեղծագործությամբ:
USA Songwriting Competition մրցույթն անցկացվում է 1995 թվականից։