32-ամյա Քելսի Բոնասը Ինստագրամում հայտնի բլոգեր է և երեք երեխայի մայր: Այժմ նրա կազմվածքը շատ կանանց երազանքն է: Սակայն, քչերը կհավատան, որ նա նախկինում կշռել է 130 կգ:
Քելսին ժամանակին չի հետևել իր սննդակարգին, կերել է միայն արագ պատրաստվող սնունդ և չի հաճախել մարզասրահ: Մի օր, երբ նա փորձել է ինքնաթիռում իր տեղը զբաղեցնել, նկատել է, որ այլևս չի տեղավորվում նստարանում: Այդ օրվանից Քելսին որոշել է փոխել իր կյանքը:
Առաջին բանը, որ նա արել է, ստամոքսի վիրահատությունն էր:
«Շրջանցող վիրահատությունն ամենաբարդ և ամենասարսափելի որոշումն էր, որ ես երբևէ ընդունել եմ: Բայց, փոխարենը, հիմա կարող եմ վայելել կյանքը»,- նշում է Քելսին:
Սակայն դա դեռ ավարտը չէր: Քելսին նաև պլաստիկ վիրահատությամբ հեռացրել է ավելորդ մաշկը: Եվ նույնիսկ 60 կգ նիհարելուց հետո երեք երեխաների մայրը ստիպված է դեռ խորհրդակցել բժիշկների հետ և պահպանել խիստ սննդակարգը: