Հնդկաստանում երկգլխանի հորթ է լույս աշխարհ եկել, հայտնում է Daily Star-ը:

 

Հորթը ծնվել է հնդկական Կանկյակումարի շրջանում, Բասկարա անունով ֆերմերի մոտ: Վերջինս նշում է, որ շատ էր զարմացել՝ երկու գլուխ ունեցող կովին:

Մուտացիայի պատճառով կենդանին երկու դունչ և երկու լեզու ունի, այդ պատճառով էլ չի կարողանում ինքնուրույն սնվել մայրական կաթով: ֆերմերն ստիպված է  ամեն օր շշով կերակրել հորթուկին:

 

Նշվում է, որ կենդանին աստղ է դարձել տեղի բնակիչների շրջանում: