AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի 90-ամյա բնակչուհի Ռաիսա Գլադսկիխին, որն 90 տարեկանում որոշել է գրանցվել Instagram-ում: Սոցկայքի օգտատեր դառնալուց հետո, կինը սկսել է պատմել անձնական կյանքի մասին՝ գրավելով մեծ թվով հետևորդների:
Instagram-ի նորաթուխ աստղը պատմում է այն ամենի մասին, ինչ ապրել է անցած 9 տասնամյակի ընթացքում՝ ամուսնու, ընտանիքի, երեխաների, ծնողների, պատերազմի, սովի և այլ թեմաների մասին:
Նա նաև կոչ է արել մարդկանց կյանքից քիչ բողոքել ու փորձել տեսնել դրական կողմերը: