Ռուս երգչուհի Ալյոնա Պիսկունը պլաստիկ վիրահատությունների սիրահար է: Չնայած որ նա ընդամենը 25 տարեկան է, արդեն հասցրել է 13 անգամ պլաստիկ վիրահատությունների ենթարկվել, որոնք ամբողջովին փոխել են նրա արտաքինը, գրում է Oddity Central-ը:
Ռուսաստանում Ալյոնան վիճահարույց երգչուհի է, նրա կատարումները շատերը պարզապես անպարկեշտ ելույթներ են համարում: Սակայն ամենատարօրինակը վիրահատությունների քանակն է, որոնց աղջիկը ենթարկվել է վերջին տարիներին: Այս ընթացքում նա 13 անգամ դիմել է կոսմետիկ վիրահատական միջամտության, այդ թվում՝ 4 քթի, կզակի վիրահատությունների, բլեֆարոպլաստիկայի (կոպերի ուղղում) և այլ վիրահատությունների:
Իր վերջին վիրահատությունից հետո, որը տեղի է ունեցել երեք տարի առաջ, նա լիովին անճանաչելի է դարձել: Մարդիկ հաճախ երգչուհուն ճանաչում են նրա դաջվածքներով, նշում է աղբյուրը:
Լուսանկարները՝ այստեղ: