Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցության կադրերը համացանցանցում հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել։ Դրանք տեղ են գտել Daily Mail պարբերականում։
Պապարացիները Ֆրանսիայի 68-ամյա առաջին տիկնոջը նկատել են հոկտեմբերի 30-31-ը Հռոմում տեղի ունեցած միջոցառման ժամանակ՝ սև գույնի ծալքավոր կիսաշրջազգեստով և կրծքավանդակի հատվածում գրպաններով կապույտ մետաքսե բլուզով։ Տիկին Մակրոնն ընտրել է լաքապատ կաշվից կրունկներով կոշիկներ։ Նա իր կերպարը լրացրել է պայուսակով, արևային ակնոցներով և մեծ մատանիներով։
Հրապարակման ընթերցողները ոչ միանշանակ են արձագանքել Մակրոնի հանդերձանքին և սկսել են այն քննարկել տեղադրված լուսանկարների տակ։ Այսպիսով՝ համացանցի որոշ օգտատերեր քննադատել են Ֆրանսիայի նախագահի կնոջ կերպարը։ «Ծեր տիկին է», «Նրան նորմալ ոճաբան էր պետք», «Կինս գնել է վարագույրներ, որոնք ավելի լավ տեսք ունեն, քան այս կնոջ հագուստը», «Ինչու՞ է Բրիջիթը միշտ այդքան վատ տեսքով ներկայանում», «Անճաշակ», - գրել են ընթերցողները։
Միաժամանակ, այլ մեկնաբաններ հիացել են տիկին Մակրոնի հագուստով։ «Բրիջիթ Մակրոնը, ինչպես միշտ, շատ էլեգանտ տեսք ունի, բայց, միևնույն ժամանակ ոչ ձանձրալի», «Միայն Բրիջիթն է հասկանում, որ սա պաշտոնական իրադարձություն է», «Մակրոնը խելացի է հագնվում», «Թույն հանդերձանք», - գրել են օգտատերերը։
Ապրիլին Բրիջիթ Մակրոնի մեկ այլ կերպար, որը նա ընտրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար, նույնպես քննադատության էր ենթարկվել համացանցում։ Լուսանկարիչները նրան ֆիքսել էին ծնկից վերև Louis Vuitton զգեստով, որն ուներ գրաֆիկական պրինտ՝ ապրանքանիշի մոնոգրամի տեսքով՝ նարնջագույն և սպիտակ գույներով։