Լոս Անջելեսում պապարացիները լուսանկարել են 29-ամյա երգչուհի Սելենա Գոմեսին` ճաշի գնալիս, գրում է thenews.com.pk-ը: Ինչպես երևում է կադրերում, Գոմեսը կրում էր կտրված կարճ, երկարաթև տոպ, որը մերկացնում էր նրա որովայնը և լայն սև տաբատ: Աստղը ազատ է արձակել իր երկար գանգուրները, իսկ ձեռքին բռնել ջրի շիշ ու բջջային հեռախոս:
Նկարները վիրուսային կերպով տարածվել են համացանցում, և օգտատերերն անմիջապես սկսել են նշել, որ երգչուհին գիրացել է: Աստղի մոտ կրկին հայտնվել են այտեր և կլորացած որովայն:
Այնուամենայնիվ, եթե որոշ օգտվողներ որոշեցին, որ կիլոգրամների պատճառով Սելենան արժանի է քննադատության, ապա մյուսներն անմիջապես պաշտպանեցին աստղին: Երկրպագուները գրել են, որ արտաքինի փոփոխությունները կարող էին տեղի ունենալ հիվանդության ֆոնին, և որ աստղը դեռ շատ գրավիչ տեսք ունի և արժանի է աջակցության: