Հանրահայտ ամերիկյան Բարբիի 55-ամյա հոբելյանի նախաշեմին ռուս դիզայներները նոր զգեստներ են ստեղծել տիկնիկի համար, հայտնում է Metro News-ն:
Աշուն-ձմեռ 2013-14 հավաքածուի կազմում է ներառվել Ալյոնա Ախմադուլինայի Բարբին (Barbie by Alena Akhmadullina), որը ներկայացել է շքեղ փայլուն զգեստով՝ փարթամ մորթյա գլխարկով:
Բարբիների համար նախատեսված զգեստների նոր հավաքածուում տեղ է գտել նաև Ալեքսանդր Արությունովի (Barbie by Alexander Arutyunov) Բարբին՝ 2013-ի նորաձև ամառային կերպարով: Տիկնիկը, որը կրում է վառ կարմիր կիսաշրջազգեստ և սպիտակ վերնաշապիկ, դարձել է հավաքածուի խորհրդանիշը:
Նորաոճ տիկնիկները վաճառքի կհանվեն 2013-ի նոյեմբերին: Վաճառքի ստացված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործական հիմնադրամներին: